Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքախոս պետությունների համագործակցության գագաթնաժողովում Էրդողանը խոսել է Ղարաբաղի մասին

Թուրքախոս պետությունների համագործակցության գագաթնաժողովում Էրդողանը խոսել է Ղարաբաղի մասին
04.09.2018 | 11:59

Թուրքական աշխարհը պետք է հնարավորինն անի ոչ միայն տնտեսական համագործակցությունը խորացնելու, այլև անվտանգությունն ու կայունությունը ապահովելու համար՝ Ղրղըզստանում՝ Թուրքախոս պետությունների համագործակցության գագաթաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու կոչ արել աջակցել Ադրբեջանին՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում:

«Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության շրջանակներում, պետք է գտնել այդ խնդրի արդարացի լուծում: Կարծում եմ, որ մենք պետք է համերաշխություն հայտնենք Ադրբեջանին ու աջակցենք, նույնը նաև Կիպրոսին է վերաբերում», - ասել է Էրդողանը:


Թուրքական խորհուրդը, որին անդամակցում են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը ու Ղրղըզստանը, հիմնադրվել է 10 տարի առաջ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ:

Դիտվել է՝ 975

Մեկնաբանություններ