Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մակրոն. Ժողովրդավարական երկրում նախագահ լինելը դժվարին գործ է

Մակրոն. Ժողովրդավարական երկրում նախագահ լինելը դժվարին գործ է
04.09.2018 | 12:04

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լավալ քաղաքի Ժյուլ Ռենեի անվան քոլեջ այցի ժամանակ դպրոցականներին բողոքել է իր աշխատանքի բարդությունից։ Մակրոնը հայտարարել է, որ ժողովրդավարական երկրում նախագահն արտոնություններ չունի։

«Ես կարծում եմ, որ դա ամեն դեպքում պատիվ է։ Օրեր են լինում, որ դա առավելություն է թվում, օրերն են լինում, որ հակառակն է թվում։ Լինում են դյուրին և բարդ օրեր»,-նշել է նախագահը։ Նա հայտարարել է, որ նախագահը մասնագիտություն չէ։ «Նախագահը նա է, ում ընտրել են։ Դա մանդատ է։ Այստեղ, ինչպես ցանկացած մասնագիտության մեջ, հմտություններ են անհրաժեշտ, բայց չի կարելի հստակ ասել, որ դա մասնագիտություն է»,-եզրափակել է Ֆրանսիայի նախագահը:

Դիտվել է՝ 1187

Մեկնաբանություններ