ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Թրամփը խոստացել է հաղթել 2020-ի ընտրություններում

Թրամփը խոստացել է հաղթել 2020-ի ընտրություններում
06.09.2018 | 15:09

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ կհաղթի 2020-ի նախագահական ընտրություններում: ԱՄՆ-ի շերիֆների հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Մենք հիանալի աշխատանք են կատարում, վարկանիշները շատ բարձր են: Եվ գիտե՞ք ինչ, ոչ ոք չի կկարողանա հաղթել ինձ 2020-ին: Եվ ամեն ինչի պատճառը մեր արած գործն է. մենք ավելի շատ գործ ենք արել, քան որևէ մեկը հնարավոր կհամարեր անել երկու տարուց էլ քիչ ժամանակահատվածում»,- հայտարարել է Թրամփը: Նախագահի այս հայտարարությունն արվել է Washington Post-ի լրագրող Բոբ Վուդվորդի նոր գրքի հրատարակումից հետո, որում հեղինակը ներկայացրել է Թրամփի վարչակազմի տարաձայնությունները: Աղմկահարույց էր նաև New York Times-ի հոդվածը, որի հեղինակն անանուն աղբյուրն էր ԱՄՆ վարչակազմից:

Հեղինակը պատմել է Թրամփին հակազդելու պաշտոնյաների փորձերի մասին՝ նշելով, որ նրանք չեն կիսում նախագահի հայացքները: Մեկնաբանելով հոդվածը՝ Թրամփն անվանել է այն «իրական խայտառակություն» և կրկին մեղադրել պարբերականին իր հանդեպ կողմնակալ վերաբերմունքի մեջ: «Անանուն, անիմաստ հրատարակություն»,- ասել է նախագահը:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ