Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թեհրան. ԱՄՆ-ը չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը

Թեհրան. ԱՄՆ-ը չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը
06.09.2018 | 15:11

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը վստահ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Թեհրանի՝ միջուկային գործարքի պայմանները կատարելու հարցը բարձրացնելու մտադրությունն ԱՄՆ-ի կողմից ԱԽ նախագահության իրավունքը չարաշահելու օրինակ է։ Twitter-ի իր էջում Զարիֆը գրել է. «Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի միայն մեկ բանաձև կա։ Դոնալդ Թրամփը խախտում է այն և մյուսներին ևս ստիպում է դա անել։ Այժմ նա ծրագրում է չարաշահել ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահությունը, որ նիստի թեման Իրանի հասցեին մեղադրանքների վերածի այն սարսափների համար, որոնք ԱՄՆ-ն ու նրանից կախված երկրները սկսել են Մերձավոր Արևելքում»,- գրել է նա։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է սեպտեմբերի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ԱԽ նիստ գումարելու ծրագրերի մասին, որն Իրանի խնդրին նվիրված կլինի։

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ