Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք ընտրախախտումներ քրեականացնող օրինագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք ընտրախախտումներ քրեականացնող օրինագիծը
06.09.2018 | 20:50

Ազգային ժողովն այսօր 66 կողմ ձայնով, առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը։ Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ պետք է միջոցներ ձեռնարկվի՝ բացառելու քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ «Մենք իրոք պետք է հասնենք նրան, որ քաղաքացիներն իրենց ընտրությունները կատարեն ազատ և անկաշկանդ։

Օրինագծով նախատեսվում է քրեականացնել նախնական քարոզչության ժամանակ, քվեարկության նախորդ և քվեարկության օրը, թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից անձամբ, կամ նրանց անունից, կամ որևէ այլ եղանակով, կամ բարեգործություն անվան տակ ընտրողներին, հանրաքվեի մասնակիցներին անհատույց, կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը, կամ ծառայություններ մատուցելը խոստանալը, կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական, կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը։

Այս արարքն այսօր էլ համարվում է անօրինական, ուղղակի այս արարքի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ առավելագույնը 2.5 միլիոն դրամ, մենք գտնում ենք, որ այս արարքն իր բնույթով գրեթե նման է ընտրակաշառք տալուն, կամ ընտրակաշառք տալն առաջարկելուն։ Իսկ այսօր ընտրակաշառք տալը քրեորեն պատժելի արարք է և արդարացված չէ, որ այս մյուս արարքը մնա վարչական զանցանք։ Վերջինիս համար նախատեսվում է 3-6 տարի ազատազրկում՝ հաշվի առնելով այդ արարքի հանրորեն վտանգավորության աստիճանը», - քվեարկությունից առաջ հայտարարեց Հովհաննիսյանը։ Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Աժ-ն օրինագիծը կընդունի վաղը։

Դիտվել է՝ 1864

Մեկնաբանություններ