Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ֆրանսիայի և Բենիլյուքսի ղեկավարները քննարկում են ԵՄ ապագան

Ֆրանսիայի և Բենիլյուքսի ղեկավարները քննարկում են ԵՄ ապագան
06.09.2018 | 20:53

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Բենիլյուքսի՝ Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի ղեկավարներն այսօր Լյուքսեմբուրգում քննարկում են Եվրամիության ապագային առնչվող հարցեր: Մակրոնի նպատակն է կազմել առաջադիմական պլատֆորմ 2019-ին նախատեսված Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ և պարտության մատնել ԵՄ ազգայնական գործիչներին:


Մակրոնի խորհրդականների փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահն այդ խմբին է դասում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Իտալիայի փոխվարչապետ ու ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիին: Նրանց ղեկավարած կուսակցությունները խստորեն դատապարտում են ներգաղթյալների հարցում ԵՄ հանդուրժողական քաղաքականությունը:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ