Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսպանական հարկայինի հետ խաղերը վտանգավոր են

Իսպանական հարկայինի հետ խաղերը վտանգավոր են
07.09.2018 | 01:21

«Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ աշխատած տարիներին Իսպանիայի հարկային մարմիններից ֆինանսական եկամուտների ամբողջական պատկերը թաքցնելու մասին: Գումարն այդ կազմում է 3,3 միլիոն եվրո, դրա համար հասնում է մեկ տարվա ազատազրկում, սակայն հարկային մարմինների հետ պորտուգալացին եկել է համաձայնության, որ տուգանքը կվճարի, իսկ այդ դեպքում ազատազրկման մեկ տարին կլինի պայմանական: Այստեղ միջանկյալ ասենք, որ, համաձայն իսպանական արդարադատության, եթե մեղադրյալի կողմից նմանաբնույթ հանցանք առաջին անգամ է կատարվել, ու դրա համար սահմանված պատիժը չի գերազանցում երկու տարին, կիրառվում է պայմանական պատժի տեսակը:
Բացի այս 3,3 միլիոն եվրոյից, Մոուրինյոն կտուգանվի ևս 670 հազարով: Հատկանշական է, որ դեռևս այս տարվա մարտին պորտուգալացին պատրաստ էր գործը փակելու համար 800 հազար եվրոյի չափով տուգանք մուծելու:


Նկատենք, որ Մոուրինյոն իսպանական հարկային մարմինների ուշադրության կենտրոնում հայտնված միակ ֆուտբոլային գործիչը չէ: Ավելի վաղ այդ մամլիչի տակով է անցել Քրիշտիանու Ռոնալդուն, որը 2011-2014 թթ. չէր մուծել 14,7 մլն եվրոյի հարկ: Նախապես որոշված էր, որ Ռոնալդուն դրա համար կազատազրկվի մինչև ութ տարի ժամկետով, սակայն բանակցող կողմերը կանգնել էին փրկարար երկու տարվա ազատազրկման վրա, որը պայմանական պատիժ կիրառելու հնարավորություն էր տալիս: Ասենք, որ վերջնահաշվում նա հարկայինին մուծել է ավելի քան 19 միլիոն եվրո, սակայն դրանից երկու միլիոնը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ ԱԱՀ-ի տեսքով արդեն իսկ վճարվել է:


Հարկայինի հետ պրոբլեմներ են ունեցել նաև համաշխարհային ֆուտբոլի մեկ այլ վառ աստղ Լիոնել Մեսին ու նրա հայր Խորխեն: Երկուսն էլ 21-ամսյա ազատազրկման են դատապարտված եղել երեք դրվագով, ընդհանուր 4,1 միլիոն եվրոյի չափով: Հետաքննության տվյալներով` Մեսի ավագն օֆշորային ընկերություն էր ստեղծել այն ժամանակ, երբ նրա զավակը տակավին անչափահաս էր: Նպատակը որդու եկամուտներից հնարավոր գանձումների դեմն առնելն էր, ֆուտբոլիստի իրական եկամուտների չափը թաքցնելը: Հատկանշական է, որ զավակը հոր ձեռնարկին տեղյակ չի եղել, ինչն էլ հետաքննության ընթացքում փաստվել է: Վերջնահաշվում այն է եղել, որ Մեսին հարկային տուգանքի տեսքով մուծել է 5 միլիոն եվրո ու դրա կրկնակիի չափ էլ գումար ծախսել իրավիճակը կարգավորելու վրա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ