Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շուգաև. Հայաստանի ղեկավարության փոփոխությունը չի անդրադարձել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության վրա

Շուգաև. Հայաստանի ղեկավարության փոփոխությունը չի անդրադարձել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության վրա
07.09.2018 | 12:27

Հայաստանում ղեկավարության փոփոխությունն ազդեցություն չի ունեցել Մոսկվայի ու Երևանի ռազմատեխնիկական համագործակցության վրա` ասել է ռազմատեխնիկական համագործակցության գծով ՌԴ Դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։

«Հայաստանի հետ հարաբերությունները կառուցվում են ըստ հաստատված ծրագրի։ Այն պայմանագրերը, որ մենք ունենք՝ ուրեմն ունենք։ Նոր բան այս առումով ես չեմ ասի», - նշել է Դմիտրի Շուգաևը լրագրողների հետ զրույցում:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ