USD487.96
EUR549.93
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Իրան-Ռուսաստան-Թուրքիա ալյանսը պահպանվում է

Իրան-Ռուսաստան-Թուրքիա ալյանսը պահպանվում է
08.09.2018 | 09:16

Թեհրանում տեղի ունեցավ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվեց համատեղ հռչակագիր: Ռուհանիի խոսքով` «բաց ու անկեղծ նշվում է մեր հետագա գործակցության ճանապարհը», նաև` «մեր ջանքերի շարունակությունը կայունություն ու անվտանգություն հաստատելու ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ տարածաշրջանում»: Մոսկվան, Թեհրանն ու Անկարան մտադիր են սիրիական ուղղությամբ ձևավորված ալյանսին կայունություն հաղորդել ու ժամանակի մեջ ընդայնել աշխարհագրությունը: Նախագահների առաջին հանդիպմանը ապրիլին նախորդել է դիվանագիտական բարդ աշխատանք` կապված Սիրիայում ապառազմականացված գոտիների ստեղծման Աստանայի պայմանավորվածությունների իրականացման հետ: Ձևավորված ալյանսն աննախադեպ է պատմական առումով: Դիրքորոշումների մերձեցումը հեշտ չէր` բազմաթիվ խորհրդակցություններ ու հանդիպումներ են եղել և դիվանագետների, և զինվորականների, և հատուկ ծառայությունների շրջանակներում: Արդյունքը` Սիրիայի տարածքի 90% ազատված է ահաբեկիչներից: Երեք կողմերի գործակցությունը նախևառաջ Իդլիբում` Թուրքիայի վերահսկողության գոտում, որտեղ կենտրոնացել են ԻՊ-ի վերջին ջոկատները, Թեհրանում նաև երեք նախագահների երկկողմ հանդիպումների թեմա դարձավ:

Դա կարևոր սկզբունքային նշանակություն ունի: Պատահական չէ, որ այդ պահին հատուկ ուշադրություն դարձրեց ՌԴ նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը: Եթե դատենք Մոսկվայի ու Թեհրանի նախկին որոշ հայտարարություններով, նրանք առավել հակված էին Իդլիբի խնդրի ուժային լուծմանը: Առարկում էր Անկարան` բազում օբյեկտիվ, մասամբ նաև սուբյեկտիվ նկատառումներով` պնդելով, որ մարտական գործողություններից հետո նորից Թուրքիա է ուղղվելու փախստականների հոսքը: Կարևոր պահ կա Սիրիայի տարածքում այլ պետությունների զորքերի ներկայության առնչությամբ: Ռուսաստանն ու Իրանն ունեն իրավական փաստաթղթեր Դամասկոսի հետ, Թուրքիայի ռազմական ներկայությունը հարաբերականորեն լեգիտիմացնում են Աստանայի պայմանավորվածությունները: Իսկ ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը Սիրիայում միջազգային իրավունքի տեսակետից կարելի է որակել ագրեսիա: Ռուհանին սամիթում հայտարարեց, որ «ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում անօրինական է, դա ագրեսիա է, որ բարդացնում է խաղաղության հաստատումը երկրում» և Վաշինգտոնից պետք չէ «սպասել դրական դեր սիրիական հարցում», որովհետև «միայն խորացնում է խնդիրները, բարդացնում կայուն խաղաղության հաստատումը Սիրիայում»: Իրանի նախագահի խոսքով` Թեհրանը «կպահպանի ներկայությունը Սիրիայում Դամասկոսի խնդրանքով»: Մինչդեռ, ինչպես հաղորդում է The Washington Post –ը, հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիրների հայտարարություններին, «նախագահ Դոնալդ Թրամփը, որ նախկինում պնդում էր ամերիկյան զորքերը Սիրիայից արագ դուրս բերելու անհրաժեշտությունը, հիմա համաձայնել է նոր ռազմավարությանը, որ նախատեսում է այդ երկրում ԱՄՆ ռազմական անժամկետ ներկայության պահպանումը»: ԱՄՆ զորքերի դուրսբերման հեռանկարը պայմանավորվում է այնտեղ «իրանական ու Թեհրանի ենթակայության տակ գտնվող այլ զորքերի» ներկայության փաստով: The Washington Post –ը նշում է, որ Վաշինգտոնը «դեմ է սիրական կառավարական զորքերի հարձակմանը Իդլիբի վրա», որովհետև համարվում է, որ Դամասկոսի վերահսկողության վերականգնումը նահանգում փաստացի կդառնա Սիրիայի ռազմական դիմակայության ավարտը: Գուցե հենց այդ պատճառով Էրդողանը կոչ էր անում հրադադար հայտարարել, որի ընթացքում հնարավոր կլինի «բաժանել» չափավոր արմատականներին «անչափներից», իսկ ժամանակի հետ հասնել նրանց զինաթափմանը:


Պուտինը Թեհրանում համերաշխություն հայտնեց և հիշեցրեց, որ նահանգում բավականչափ քաղաքացիական անձինք կան և դա պետք է հաշվի առնել: Ռուհանին ակտիվորեն չէր առարկում, որ ինչ-որ փոխզիջումային բանաձևի գաղափարի մասին է հուշում: Մնացյալում կողմերը դրական տրամադրվածություն դրսևորեցին Սիրիայի իրավիճակի հետագա կարգավորման հարցում` տարածքային ամբողջականության պահպանումով, ընդծելով միջսիրիական երկխոսության կարևորությունը ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձևի հիման վրա` հետագայում Ժնևում շարունակելու համար, քննարկեցին Սիրիայում մարդասիրական իրավիճակի բարելավման ճանապարհները: Ռուսաստան-Թուրքիա-Իրան հաջորդ սամիթը կկայանա Մոսկվայում:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Իրականում ամեն ինչ այդքան շոկոլադային չէ և ցանկացողները կարող են ՌԴ նախագահի kremlin.ru կայքում ծանոթանալ հանդիպման և տեսագրությանը, և սղագրությանը` համոզվելու, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Վլադիմիր Պուտինի տեսակետները բոլորովին տարբեր են` Էրդողանը փախստականների անվան տակ իրականում պաշտպանում է ահաբեկիչներին ու Պուտինը դա ասում է համարյա բաց տեքստով: Գուցե ոչ ոք չէր սպասում Թեհրանի հանդիպման նման հրապարակայնություն: Փաստը մնում է փաստ, որ Պուտինը չի նահանջել և հայտարարել է, որ Ռուսաստանն ահաբեկիչներին ոչինչ չի զիջի: Էրդողանին մնացել է համաձայնելը: Իդլիբը անցնելու է Դամասկոսի վերահսկողության տակ` դա այլևս կասկածի տեղիք չի տալիս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao