Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայկ Մարության. Բոլոր հանրային կարևորություն ունեցող որոշումները մենք պետք է տեղային հանրաքվեով իրականացնենք

Հայկ Մարության. Բոլոր հանրային կարևորություն ունեցող որոշումները մենք պետք է տեղային հանրաքվեով իրականացնենք
08.09.2018 | 14:49

«Մեր ծրագրի առաջին կետը, որը այսօր կբացահայտեմ, այն է, որ բոլոր հանրային կարևորություն ունեցող որոշումները մենք պետք է տեղային հանրաքվեով իրականացնենք», -«Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդաշարի ուղիղ եթերում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Դա կոչվում է ուղիղ ժողովրդավարություն, - նա: - Այսինքն, եթե կա հարց, որը մենք զգում ենք, որ իրոք շատ լայն հանրային հնչեղություն է ստանում, մենք պետք է միասին՝ ամբողջ Երևանի բնակիչներով դա լուծենք»: Խոսելով մայրաքաղաքի խնդիրներից՝ քաղաքապետի թեկնածուն փաստեց, որ «Իմ քայլը» դաշինքի ծրագրում ամենակարևոր տեղերից մեկը զբաղեցնում է տրանսպորտը:


Նախորդ իշխանությունների օրոք սկսվել է մայրաքաղաքի տրանսպորտային ոլորտի բարեփոխումների ծրագիր, պատվիրվել է նոր ցանց և դրա համար շուրջ 850 հազար եվրո է ծախսվել և եկել-կանգնել է ինչ-֊որ կետի, Հայկ Մարությանը նշեց․ - «Բայց մենք, իհարկե, այս ծրագիրը պետք է վերցնենք, տեսնենք ինչքանով է համապատասխանում մեր տեսլականներին, մեր պատկերացումներին, այսպես ասած՝ «միքսել» մեր պատկերացրածը արդեն եղած ծրագրի հետ և արդեն նոր ծրագիրը շահագործման հանձնել»:


Քաղաքապետի թեկնածուն մանրամասնեց, որ «Իմ քայլը» դաշինքի պատկերացմամբ, պետք է ամբողջովին վերացվի «գծեր» հասկացողությունը, ցանցից դուրս բերվեն միկրոավտոբուսները և ամբողջությամբ փոխարինվեն ավտոբուսներով: «Դա կարող է տևել մեկից երեք տարի՝ նայած որ ճանապարհով գնանք, բայց փոխվում է միանգամից: Չի լինելու ինչ-որ փուլային տարբերակ, որովհետև այդ ցանցը աշխատում է միայն փոխված վիճակում», - նշեց Մարությանը: «Եվ այդ ցանցում նաև գործում են ժամանակային տոմսեր՝ միասնական տոմսի գաղափարն է, որը դու գնում ես ոչ թե այս ավտոբուսով այստեղից այստեղ տեղափոխվելու համար, այլ դու ժամանակն ես գնում և կարող ես օգտվել այդ տոմսով ինչքան ուզես, մինչև ժամանակդ վերջանա: Եվ կարող ես օգտվել և ավտոբուսից, և մետրոյից, և տրոլեյբուսներից՝ ամբողջ տրանսպորտային ցանցից, որը գործում է Երևան քաղաքում»:


«Իմ քայլը» դաշինքի ծրագրային դրույթներից Մարությանը առանձնացրեց նաև առնվազն մեկ մետրոյի կայարան կառուցելու ծրագիրը. «Նախատեսվում է «Թումո»֊ի կայարանը, որի 30 տոկոսը Սովետական Միության ժամանակ արվել է», - մանրամասնեց նա:
Քաղաքի աղբահանության խնդիրը ևս Մարությանը պարզաբանեց.«Գիտեք, որ «Սանիթեքը» միակ օպերատորն է, որը սպասարկում է քաղաքը: Փաստ է, որ իրենք չեն կարողանում նորմալ սպասարկել քաղաքը և մենք ունեցել ենք այսպիսի իրավիճակ: Երբ մոնոպոլիզացված է դաշտը, միշտ այդպես է ի վերջո լինում: Մենք երկրորդ և երրորդ օպերատորներին պետք է մտցնենք դաշտ և մրցակցությունը ամեն ինչ կանի»:


Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատությանը, թե երևանցիները ոչ թե Հայկ Մարությանին են ընտրելու, այլ Նիկոլ Փաշինյանին, վարչապետի թիմը ներկայացնող քաղաքապետի թեկնածուն նշեց․ «Այսպիսին է ճշմարտությունը՝ երևանցիները ընտրում են և Նիկոլ Փաշինյանին, և ինձ: Այսինքն, և քաղաքական թիմին, և ինձ: Ես էլ այդ քաղաքական թիմի մի մասնիկն եմ»:

Դիտվել է՝ 3138

Մեկնաբանություններ