USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Իրանը կպահպանի ներկայությունը Սիրիայում

Իրանը կպահպանի ներկայությունը Սիրիայում
08.09.2018 | 14:52

Իրանը Սիրիայում. ներկայությունը պահպանում է Դամասկոսի խնդրանքով ահաբեկչության դեմ պայքարելու համար, այլ ոչ թե իր կամքը որևէ մեկին պարտադրելու համար, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի՝ սիրիական կարգավորմանը նվիրված գագաթաժողովի բացմանը:

«Իրանը Սիրիայի օրինական կառավարության խնդրանքով ահաբեկչության դեմ պայքարելու համար ներկա է այդ երկրում, և մեր ներկայությունը կշարունակվի այդ սկզբունքի հիման վրա, - ընդգծել է նա: - Մենք այնտեղ չենք գտնվում որևէ մեկին մեր կամքը պարտադրելու համար»:
Ռոհանին նաև հավելել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի օրինական կառավարության հետ համագործակցությունը իրադրության կարգավորման միակ արդյունավետ լուծումն է: «Մյուս մոտեցումները դիտարկվում են որպես ուղղակի միջամտություն: Առանց կառավարության հետ կոորդինացման, դա միայն կսրի երկրի իրադրությունը», - ընդգծել է նա:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ