«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ինչպե՞ս կներգործի Իդլիբը Թրամփի ռազմավարության վրա

Ինչպե՞ս կներգործի Իդլիբը Թրամփի ռազմավարության վրա
10.09.2018 | 00:34

Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամեն ինչից դատելով, նորից է փոխել վերաբերմունքը սիրիական կոնֆլիկտին` նա նախազգուշացրեց Բաշար Ասադին, Ռուսաստանին ու Իրանին, որ սիրիական կառավարական զորքերի հարձակումն Իդլիբում ապստամբների վրա կվերաճի հումանիտար աղետի: «Նման խելահեղ գործողությունները,-գրեց նա Թվիթերում,- կհանգեցնեն հարյուր հազարավոր մարդկանց զոհվելուն: Ռուսաստանն ու Իրանը լուրջ սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ գործողությանը»: Ավելի ուշ էլ հավելեց. «Դա շատ, շատ կզայրացնի աշխարհին ու ԱՄՆ-ին»: Այս հայտարարությունները հնչեցին մի քանի ամսվա խոսակցություններից հետո, որ ԱՄՆ նախագահը մինչև կոկորդը կուշտ է սիրական կոնֆլիկտին ամերիկացիների մասնակցությունից: Ապրիլին Թրամփը խոսեց ԱՄՆ զինծառայողների տունդարձի անհրաժեշտության մասին: Անցյալ շաբաթ նա փոխեց ծրագրերը Սիրիայի պատերազմից ավերված շրջանների վերականգնման համար 230 միլիոն դոլար հատկացնելու վերաբերյալ: Իդլիբի առիթով Թրամփի հայտարարությունները նշանակու՞մ են Վաշինգտոնի ռազմավարության փոփոխություն, թե՞ դա ԱՄՆ նախագահի հերթական հուզական արձագանքն է: Թրամփի նախազգուշացումները զուգորդվում են Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը նրա արձագանքի հետ, որոնց Վաշինգտոնը պատասխանեց սիրիական վարչակարգի ռազմական օբյեկտներին օդային հարվածներով: Այն ժամանակ Թրամփը հուզական արձագանքեց թունավոր գազից շնչահեղձվող երեխաների լուսանկարներին: Բաց այդ` նա այրվում էր Բարաք Օբամայից ավելի ուժեղ ղեկավար ներկայանալու ցանկությունից, ում քննադատում էր, որ նույնպես հայտարարում էր Սիրիայում քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության մասին, բայց «կարմիր գիծը հատելու» մասին իր խոսքերը չհաստատեց ուժի ռեալ կիրառությամբ: Այս անգամ էլ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն դարձրին այդ թեմային և լուրջ միջոցներով սպառնացին, եթե Իդլիբի հարձակման ժամանակ քիմիական զենք կիրառվի: Բայց Սիրայի հարցով որոշ փորձագետներ Թրամփի հայտարարություններում տեսնում են ավելի երկարատև ռազմավարական շահեր: «Իդլիբի ճգնաժամը լուրջ խնդիր է ԱՄՆ վարչակարզմի համար, որտեղ հնարավո չէ գտնել բոլորին բավարարող լուծում,- ասում է Ամերիկյան նոր անվտանգության կենտրոնի Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Նիկոլաս Էրասը:- Վաշինգտոն արձագանքից է կախված նոր սիրիական քաղաքականության հաջողությունը կամ ձախողումը»: Իդլիբում հիմա ապրում է 3 միլիոն մարդ: Մեկ երրորդը փախստականներ են Սիրիայի այլ տարածքներից և նրանք այլևս գնալու տեղ չունեն: Այստեղ է կենտրոնացած և զինված ընդդիմությունը, որի մեծ մասը իսլամական զինյալներն են: Նրանց ամենամարտունակ մասը, ինչպես հաստատում են, կապված է Ալ Կայիդայի հետ: Ռուսաստանը նրանց համարում է ահաբեկիչներ և ցանկանում է ձերբազատվել այդ զինյալներից, որ դրոններով հարձակումներ են գործում իր մերձակա ռազմական բազայի վրա: Նույնն է ցանկանում և ԱՄՆ-ը: Թուրքիան, որ աջակցում է Իդլիբում հաստատված ապստամբների որոշ մասին, զգուշանում է, որ լիամասշատբ հարձակումը կապակայունացնի տարածաշրջանը և կհանգեցնի փախստականների ալիքի, որ կուղղվի թուրքական սահման: Դրանից զգուշանում է և ԱՄՆ-ը, նաև Եվրոպան, որտեղ հետո կարող են հատնվել այդ փախստականներից շատերը: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները` պետքարտուղար Մայք Պոմպեոն և միացյալ շտաբների պետ Ջոզեֆ Դանֆորդը, համոզում են Ռուսաստանին ու Թուրքիային փոխզիջումային տարբերակի մասին պայմանավորվելու անհրաժեշտության մեջ` առավել սահմանափակ և ուղղորդված հակաահաբեկչական գործողության: Ռուսական ռազմական հզորությունը կարող է հարձակման հաղթանակը երաշխավորել, սակայն, ինչպես գտնում է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Նիկոլաս Էրասը, Թրամփի նախազգուշացումները Թուրքիայի դիրքերն ամրապնդելու փորձերի մաս են: ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները նորից խոսում են Սիրիայում ԱՄՆ զինուժի անժամկետ տեղակայման մասին, որի նպատակը ոչ միայն ԻՊ-ի ոչնչացումն է, նա կարող է կարևոր լծակ դառնալ Սիրիայում քաղաքական կարգավորման և իրավիճակի կայունացման, տարածաշրջանում Իրանին հակազդեցության համար: Դա նոր ռազմավարություն չէ, հունվարին բանաձևել էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, բայց արագ հետ մղվեց` զորքեը Սիրիայից դուրս բերելու Թրամփի կոչերով: ԱՄՆ նախագահը առաջվա պես Սիրիային նայում է ԻՊ-ի դեմ պայքարի տեսակետից` գտնում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի փորձագետ Ռենդա Սլիմը, սակայն Թրամփի աշխատակիցները նրան համոզում են, որ ԻՊ-ի դեմ պայքարն ավարտված չէ: «Զորքերը դուրս բերելու կոչը մոռացված է»` ասում է Ռենդա Սլիմը, որովհետ նրան ասել են, որ ԻՊ-ը կարող է վերադառնալ, եթե զորքերը չափազանց շուտ դուրսբերվեն: Հենց դա արեցին Իրաքի իսլամիստները, երբ Օբաման հանեց ԱՄՆ-ի զորքերը: «Դուք չեք ցանկանում, չէ՞, սիրական Օբամա դառնալ` այդ փաստարկը թույլ տվեց համոզեց Թրամփին»` ասում է փորձագետը: Այդ ընդհանուր ռազմավարության ենթատեքստում վարչակազմը կարևոր է համարում կանխել Իդլիբի վերադարձը Ասադի լիակատար վերահսկողությանը: Դա կամրապնդեր նրա դիրքերը` գտնում է Սլիմը: Բայց ամեն ինչ կախված է նրանից` նախագահը այդ ռազմավարությունը կգործադրի՞ երկարաժամկետ հեռանկարով: Նա իր կարծիքը կարող է փոխել ցանկացած պահի: Պոմպեոն խումբ է ստեղծել Սիրիայի հարցով սիրիական հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ջեյմս Ջեֆրիի գլխավորությամբ: Դա տարածաշրջանում ամերկյան ներկայության ակտիվացման ազդանշան է: Ջեյմս Ջեֆրին այս շաբաթ իր աշխատակիցներին ուղարկել է տարածաշրջան` առաջ մղելու գաղափարը, որ հարձակումն Իդլիբի վրա կհանգեցի Սիրիայի կոնֆլիկտի ընդհանուր սրմանը, և համոզի դաշնակիցներին, որ ամերիկացիները բնավ էլ չեն հեռանում տարածաշրջանից: «Մենք չեն շտապում վերադառնալ»` ասաց դեսպան Ջեֆրին` այցից հետո: Որքանով դա կփոխի իրավիճակը, պարզ չէ, հաշվի առնելով, որ Ռուսաստանն ու Ասադը հաղթանակի են տրամադրված: Բայց խաղասեղանին հարյուր հազարավոր մարդականց կյանք է դրված: Հենց դա էր մատնացույց անում Դոնալդ Թրամփը:
ВВС


Հ.Գ. Մինչև ԱՄՆ-ում քննարկումներ են անում, ռուսական օդուժը ռմբակոծում է Իդլիբը` նախապատրաստելով Ասադի զորքերի ցամաքային հարձակումը: Իդլիբիի վրա կառավարական զորքերի վերահսկողության հաստատումը կարագացի Սիրիայում խաղաղության հաստատումը` սա կասկածից վեր է, բայց քանի դեռ համաշխարհային քաղաքականության մակարդակով համաձայնություն չկա հետպատերազմյան Սիրայի ճակատագրի մասին, Իդլիբում կուտակված ահաբեկիչներն ու զինյալների տարբեր խմբավորումները միջոց են իրավիճակը պերմանենտ անկայունության մեջ պահելու համար: Այդքան հակասություններից հետո նույնանում են ԱՄՆ-ի ու Թուրքիայի շահերը` երկուսն էլ Սիրիայից չեն ցանկանում հեռանալ` ԱՄՆ-ը պատճառաբանում է ԻՊ-ով, Թուրքիան` փախստականներով, իրականում ոչ միայն նրանց, այլև կոնֆլիկտին մասնակից բոլորի ուժերի նպատակը քաղաքական ներգործության ավելացումն է ու Սիիրայի էներգակիրների արդյունահանման ու տեղափոխման լոգիստիկայի հնարավորինս մեծ մասնաբաժինը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ