«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մոսկվայում կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը

Մոսկվայում կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը
08.09.2018 | 00:53

Կրեմլում արդեն կայացել է աշխատանքային այցով Մոսկվա ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ «քննարկվել են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը, համագործակցությունը եվրասիական տարածքում, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում»։

Դռնփակ բանակցություններից առաջ Փաշինյանը հայտարարել է, թե «չնայած ռուսական ու հայկական մամուլի հոռետեսությանը՝ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, վստահ եմ, որ ի հայտ եկող խնդիրները կլուծվեն»:

Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ