USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Պուտինը համաձայնվել է` Նիկոլ Փաշինյանի աղմկոտ բացահայտումը

Պուտինը համաձայնվել է` Նիկոլ Փաշինյանի աղմկոտ բացահայտումը
10.09.2018 | 11:52

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Կոմերսանտին: Լրագրողը նրան հարցրել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում խնդրահարույց կետերից մեկն է համարվում Հարավկովկասյան երկաթուղում խուզարկությունը: Փաշինյանը նշել է, որ այդ հարցը քննարկվել է Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում:

«Կարող եմ ասել, որ այս հարցում ես և Հայաստանի կառավարությունն ունենք ՌԴ նախագահի լիակատար աջակցությունը, որովհետև ակնհայտ է, որ ՌԴ նախագահը շատ շահագրգռված է կոռուպցիայի դեմ պայքարով: Մենք համագործակցելու ենք այս ոլորտում և այլ ոլորտներում, որ Հայաստանում աշխատող ռուսական ընկերություններում չարաշահումներ չլինեն: Մենք պայմանավորվել ենք, որ օրինականությանը վերաբերող, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել, որպես հակառուսական գործողություն», ասել է նա: Լրագրողի հարցին, որ խոսքն ընդամենը 19 հազար դոլար չվճարված հարկի մասին է, Փաշինյանը պատասխանել է. «Իմ նախնական տեղեկություններով, չարաշահման ծավալները հասնում են 60 միլիոն դոլարի»: Վարչապետը նշել է, որ քննչական մարմինները քննություն են անցկացնում, շուտով պաշտոնապես կհայտարարվի այդ մասին: «Ինչ ասացի՝ կարող եք պաշտոնական տեղեկություն համարել»:

Դիտվել է՝ 217

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ