Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանը ռուս մասնագետներին թույլ է տվել մտնել ԱՄՆ աջակցությամբ կառուցված լաբորատորիաներ

Հայաստանը ռուս մասնագետներին թույլ է տվել մտնել ԱՄՆ աջակցությամբ կառուցված լաբորատորիաներ
10.09.2018 | 11:53

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Կոմերսանտին: Լրագրողը հարց է ուղղել ամերիկյան գումարներով կառուցված լաբորատորիաների մասին, որոնք գործում են Հայաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում և Վրաստանում:


Մոսկվայում կարծում են, որ այդ լաբորատորիաներում կարող են տարբեր վիրուսների մասին տեղեկություններ հավաքվել, որոնք հետագայում իր դեմ կօգտագործվեն: Այդ պատճառով Ռուսաստանը Հայաստանի հետ քննարկում էր ռուս փորձագետների այդ լաբորատորիա մտնելու հնարավորությունը:
Փաշինյանը նշել է, որ 10-15 օր առաջ իր հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ են տվել մտնել այդ լաբորատորիաներ: Նրա խոսքով, այդ լաբորիատորիաներն ամբողջությամբ Հայաստանի իշխանությունների վերահսկողության տակ են:


«Մենք պատրաստ ենք համագործակցության, ռուս մասնագետներն այնտեղ եղել են և համոզվել, որ ոչ մի սարսափելի բան չկա: Դրանք շատ լավ որակի լաբորատորիաներ են և լավ է, որ մենք ունենք այդպիսի որակյալ լաբորատորիաներ: Դա ոչ մի կերպ չի կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ: Ընդհակառակը, մենք ռուս մասնագետներին հրավիրում ենք և պատրաստ ենք քննարկել այդ լաբորատորիաների համատեղ օգտագործման հարցը: Նրանք արդեն եղել են այնտեղ և եթե էլի ցանկանան, սահմանափակումներ չեն լինի», ասել է նա:



Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ