Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

No comment!

No comment!
10.09.2018 | 13:00

«Փակագիծը» գրում է` սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր օգնական է նշանակել` Սոֆյա Նավասարդյանին: Նրա մասին չկան հասանելի տեղեկությունները և շատերին անհասկանալի էր, թե ի՞նչ խորհուրդներ պետք է տա նա վարչապետին և ո՞ր ոլորտում: Պարզվել է` Սոֆյա Նավասարդյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, անձնական վարսավիրն է, նշանակվել է այդ պաշտոնին, որ առավել հարմար լինի նրան տանել պաշտոնական այցերի, որոնց ժամանակ պետք է զբաղվի վարչապետի տիկնոջ վարսերի խնամքով: Սոֆյա Նավասարդյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդես է գալիս Sofya Khudoyan անվամբ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե տեղեկությունը հավաստի է, մնում է միայն մեկ հարց` ի՞նչ պաշտոն ունի վարչապետի տիկնոջ մատնահարդարը: Իսկ անխելք ֆրանսիացիները պահանջում էին նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը, երբ իմացան` որքան է նրա տիկինը ծախսում իր արտաքինի համար…անձնական գումարներից:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ