Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են
10.09.2018 | 22:18

Պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ նախատեսվածից երկար տևած բանակցություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ հավակնոտ խնդիրներ են ձևակերպել։

«Այսօր մենք շատ կարևոր խոսակցություն ունեցանք: Բանակցությունների ընթացքում մեր հետագա հարաբերությունների զարգացման բավականին ամբիցիոզ խնդիրներ ձևակերպեցինք: Իհարկե, Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են, շատ լավ են, և մենք խնդիր ունենք ընդհանուր առմամբ մեր հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանեցնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին և այն էմոցիոնալ մակարդակին, որը գոյություն ունի մեր ժողովուրդների միջև: Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, և մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը․ կոնկրետ խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առևտուրը, առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի մակարդակի: Եվ սա մի կոնկրետ թեմա է, որի նկատմամբ մենք բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և պայմանավորված քայլերով գնալ դեպի այդ խնդրի լուծումը», - բանակցությունների ավարտին համատեղ մամուլի ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ