USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Նիկոլ Փաշինյան․ Գուցե ղարաբաղյան գործընթացը տեղից չի շարժվում բանակցությունների սխալ ձևաչափի պատճառով

Նիկոլ Փաշինյան․ Գուցե ղարաբաղյան գործընթացը տեղից չի շարժվում բանակցությունների սխալ ձևաչափի պատճառով
10.09.2018 | 22:19

«Կոմերսանտին» հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող ուշագրավ հայտարարություններ է արել:
«Գուցե ղարաբաղյան բանակցային գործընթացը տեղից չի շարժվում բանակցությունների սխալ ձևաչափի՞ պատճառով: Ես ի նկատի ունեմ ղարաբաղյան կողմի մասնակցությունը, այսինքն՝ այն, որ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցություններին», - ասել է Փաշինյանը: «Կոմերսանտ»-ի թղթակից Վլադիմիր Սոլովյովը հարցրել է․ «Հայաստանը 7 շրջանները ադրբեջանական է համարում: Դրանց վերադարձի մասին վաղուց է խոսվում, սակայն գործընթացը տեղից չի շարժվում»: Հայաստանի վարչապետը պատասխանել է․ - «Այսօր գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Սահմանադրություն, որի համաձայն՝ այդ տարածքները Լեռնային Ղարաբաղի մի մասն են»: Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը չի խոսում փոխզիջումների մասին, պարբերաբար պնդում է, որ հայկական կողմը զիջումների մասին կարող է խոսել, երբ տեսնի, որ ադրբեջանական կողմն իրապես պատրաստ է զիջումների:


Հարցազրույցում անդրադարձ է եղել նաև ՀԱՊԿ-ին և Յուրի Խաչատուրովին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները պետք է դեռ որոշեն, թե որ երկրի ներկայացուցիչն է լինելու գլխավոր քարտուղարը:
Խաչատուրովին Հայաստանում մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով, և Երևանը սկսել է նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու գործընթաց: «Կոմերսանտ»-ին հարցազրույցում Փաշինյանը ավելի կոշտ հայտարարություն է արել՝ ասելով, թե կարևոր չէ գլխավոր քարտուղարի ազգանունը՝ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը:


Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը կամ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին վերջին շրջանում ծավալված քննարկումներին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Առանց Հայաստանի համաձայնության Ադրբեջանը չի կարող անդամակցել ՀԱՊԿ-ին, և եթե Բաքուն նման ցանկություն ունի, պետք է փորձի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»: Հարցազրույցում Փաշինյանը շեշտել է նաև՝ Պուտինի հետ բանակցություններից հետո կարող է հայտարարել, որ այսօր հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, նաև ասել է, որ մինչև տարվա վերջ կամ եկող տարվա սկիզբ սպասվում է ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան:

Դիտվել է՝ 167

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ