Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Շվեդիայի ընտրություններում ազգայնականները մեծ թվով քվեներ են ստացել

Շվեդիայի ընտրություններում ազգայնականները մեծ թվով քվեներ են ստացել
10.09.2018 | 22:20

Կիրակի օրը Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում աննախադեպ բարձր ցուցանիշ են արձանագրել ծայրահեղ աջ քաղաքական ուժերը: ԵՄ-ին Շվեդիայի անդամակցության դեմ և ներգաղթի ծավալների կտրուկ նվազման օգտին հանդես եկող «Շվեդ դեմոկրատներ» կուսակցությունը ստացել է ընտրողների 17 տոկոսի քվեն:

Աջ-կենտրոնամետ ուժերի կոալիցիան և սոցիալ-դեմոկրատների ու կանաչների դաշինքը հավասար քվեներ են ստացել, որ բարդացնում է կառավարության ձևավորումը` առաջատար քաղաքական ուժերից որևէ մեկը չի ցանկանում կոալիցիա կազմել ազգայնականների հետ:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ