Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պուտինը Վլադիվոստոկում Հեռավոր Արևելքի պետությունների ղեկավարների հետ քննարկելու է Հյուսիսային Կորեայի խնդիրը

Պուտինը Վլադիվոստոկում Հեռավոր Արևելքի պետությունների ղեկավարների հետ քննարկելու է Հյուսիսային Կորեայի խնդիրը
10.09.2018 | 22:21

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս շաբաթ Հեռավորարևելյան տարածաշրջանի պետությունների ղեկավարների հետ քննարկելու է Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված կացությունը: Վլադիվոստոկում նա կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի, Չինաստանի նախագահ Սի Ձինպինի և Հարավային Կորեայի վարչապետ Լի Նակ-յոնի հետ:

Հանդիպումները կայանալու են Վլադիվոստոկում` սեպտեմբերի 11-13-ը անցկացվելիք միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում: Վլադիվոստոկ հրավիրվածների թվում է եղել նաև Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը, սակայն նա մերժել է հրավերը:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ