Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                

Իտալական թատրոնի տակ հայտնաբերվել են մի քանի միլիոն եվրոյի ոսկյա դրամներ

Իտալական թատրոնի տակ հայտնաբերվել են մի քանի միլիոն եվրոյի ոսկյա դրամներ
10.09.2018 | 22:24

Կոմոյի թատրոններից մեկի շենքի քանդման աշխատանքների ժամանակ իսկական գանձ է հայտնաբերվել` մի քանի միլիոն եվրո արժողությամբ, 5-րդ դարին թվագրվող ոսկյա դրամներ: Հռոմեական դրամները մանրակրկիտ կուսումնասիրվեն ու կուղարկվեն թանգարան:

«Իհարկե, մենք չենք կարող խոսել հայտնաբերված նմուշների հստակ գնի մասին, սակայն ակնհայտ է, որ սա բացառիկ հայտնագործություն է ու ըստ այդմ՝ չափազանց արժեքավոր»,-նշել է հնագետ Լուկա Ռինալդին: Իշխանությունները դադարեցրել են շենքի քանդման աշխատանքները, որ տեղանքում գործի անցնեն հնագետները:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ

-type-descr-link"> Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում