Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Թուրքիան բացառում է Սիրիայի իշխանությունների հետ որևէ համագործակցություն

Թուրքիան բացառում է Սիրիայի իշխանությունների հետ որևէ համագործակցություն
10.09.2018 | 22:25

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական հակամարտության թեմայով Թեհրանում ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Թուրքիան բացառում է Սիրիայի իշխանությունների հետ որևէ համագործակցություն։ Նա խուսափել է պատասխանել հարցին, թե ինչպես կվարվի Թուրքիան, եթե Սիրիայում նոր նախագահական ընտրություններում հաղթի նախագահ Բաշար ալ Ասադը։


«Մենք այստեղ Ասադի մասին չենք խոսում։ Կարևոր է այս պահին օգտագործել սիրիացի ժողովրդի ամբողջ ներուժն ընտրություններում․ Սիրիայում գտնվողները, դրսում եղածները, ինչպես է ձևավորվելու այդ համակարգը՝ պետք է դա տեսնենք», - ասել է Էրդողանը։ Նա նշել է, որ Ասադի ռեժիմի դաշնակից Իրանին ու Ռուսաստանին հայտնել են, որ Իդլիբում գտնվող «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորմանը հարվածելու պատրվակով Իդլիբի խաղաղ բնակչության վրա հարձակումներն անընդունելի են։ «Դա կլինի մարդկային մեծ դրամա և ներգաղթյալների նոր հոսքի պատճառ։ Թուրքիան չպետք է վճարի դրա գինը», - ասել է Էրդողանը։ Նա շեշտել է, որ Հալեպից ու Արևելյան Ղուտայից դուրս եկած զինված գրոհայիններն այժմ մեծ մասամբ գտնվում են հենց Իդլիբում և նույնպես կարող են հատել Թուրքիայի սահմանը։

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ