Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիան Իդլիբ է ուղարկում «Սիրիական ազատ բանակ» խմբավորման զինյալներին

Թուրքիան Իդլիբ է ուղարկում «Սիրիական ազատ բանակ» խմբավորման զինյալներին
10.09.2018 | 22:27

Թուրքիան սիրիական Իդլիբ է ուղարկում «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր զինված խմբավորման զինյալներին, որոնք աջակցել են Թուրքիային Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ժամանակ` գրում է «Յենի Շաֆաքը»։ Խմբավորումն այս պահին Սիրիայի հյուսիսում ունի ավելի քան 50.000 զինյալ, առնվազն 20.000-ին տրվել է Իդլիբի գործողությանը մասնակցելու համար պատրաստ լինելու հրահանգ։ Թուրքական ԶՈւ-ն տեղեկությունը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել։



Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ