Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արամ Սարգսյան. Եթե մեր ժողովուրդը ՔՊ-ին դարձնի մեծամասնություն, զուտ պաշտոնի համար դաշինք չենք կազմի

Արամ Սարգսյան. Եթե մեր ժողովուրդը ՔՊ-ին դարձնի մեծամասնություն, զուտ պաշտոնի համար դաշինք չենք կազմի
10.09.2018 | 22:28

Հնարավորություն կա, որ հետագայում խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, որ բնական դաշնակիցներ են և գաղափարական առումով իրար շատ մոտ են, մեկ թիմով գնան ընտրությունների` Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե «Ելք» դաշինքում ներգրավված ուժերն ի վերջո ի՞նչ ձևաչափով կմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին:


«Այդ ամենը կախված է ուժերի գնահատականներից, ուժերի հնարավորություններից։ Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ինքնուրույն կարողանում է մեծ քվե վերցնել, այս դեպքում ես անձամբ դեմ եմ մաս կազմել այն մեծին, որտեղ դու փոքր ես, որտեղ քո ձայնի հնարավորությունը քիչ է, այնքան որ մտել ես պատեհապաշտության ու պաշտոնի համար, էդ իմը չի։ Մեր ժողովուրդը եթե ամբողջությամբ վստահի ՔՊ-ին ու իրեն ձայն տա, իրենք էլ պետք է լինեն մեծամասնություն ու այստեղ դաշինքի խնդիր չկա», – նշեց Սարգսյանը:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ