USD484.37
EUR565.50
RUB7.15
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
NCOA.Durgaryan/Madoyan
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

ՀՅԴ-ն քարոզարշավը սկսեց Արամ Մանուկյանի արձանի մերձակայքից

ՀՅԴ-ն քարոզարշավը սկսեց Արամ Մանուկյանի արձանի մերձակայքից
10.09.2018 | 22:29

ՀՅԴ-ն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը սկսեց Արամ Մանուկյանի արձանի մերձակայքից: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են նոր էջ բացել Երևանի պատմության մեջ: «Մինչև սեպտեմբերի 22-ը մենք ներկայացնելու ենք մեր ծրագրերը, մեր մոտեցումները, որոնք կիրականացնենք, երբ հաղթենք այս ընտրություններում: Իսկ մենք չենք կասկածում, որ կհաղթենք: 2800-ամյա Երևանի պատմության մեջ եղել են տարբեր էջեր: Այս էջը բեկումնային է լինելու մեր մայրաքաղաքի համար»,- ասաց նա: Խաչատրյանի խոսքով` Երևանը բազմաթիվ խնդիրներ ունի, իսկ իրենք ունեն լուծման տարբերակները: «Որևէ մեկիս չի բավարարում հանրային տրանսպորտի վիճակը, կանաչ տարածությունների սակավությունը, կեղտը, որը տեսնում ենք Երևանի փողոցներում: Բողոքելու համար շատ բան պետք չէ: Լուծումների համար պետք է միտք, կամք և ուժ, որը մենք ունենք, ու պատրաստ ենք օգտագործել ի շահ Երևանի»,- նշեց նախարարը:


ՀՅԴ քարոզարշավը մեկնարկեց քայլարշավով: Ավագանու թեկնածուները 10 օր կշրջեն Երևանի բոլոր համայնքներով:

Դիտվել է՝ 278

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ