USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Պարզվեց՝ Շանթ Հարությունյանն էլ է «հակահեղափոխական»

Պարզվեց՝ Շանթ Հարությունյանն էլ է «հակահեղափոխական»
11.09.2018 | 00:23

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո էյֆորիայի ալիքը չի մարում: Նոր կառավարիչների հանդեպ տածած սերն այնքան զորեղ է, որ հասարակության մի ստվար զանգված շարունակում է ամեն գնով պաշտպանել դրա կարիքը բնավ չունեցող իշխանավորներին:


Օրեր առաջ Վարդաշեն ՔԿՀ-ում մամուլի ասուլիս էր հավիրել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարումը, մեղմ ասած, կասկածի տակ դնելով: Նա լրագրողներին վստահեցրեց, թե Փաշինյանն ու կառավարությունն իրեն ազատ թողնելու առաջարկ չեն ներկայացրել, իսկ հայտարարություններն այդ մասին շինծու են:
Հարությունյանի այս հայտարարությունը նույնպես բուռն արձագանք ստացավ: Սոցիալական ցանցերում մեկնաբանությունների տարափը գրոհեց բոլոր սահմանները, ու պարզվեց՝ Շանթ Հարությունյանը «հակահեղափոխական» է, Ռոբերտ Քոչարյանի մարդն է և այլն, և այլն:

Վերջինիս հասցեին հնչած քննադատությունները, վիրավորանքները, անեծքներն ու հայհոյանքները դուրս են կոռեկտության ու բանականության բոլոր սահմաններից:
Ցավոք, այժմ այնպիսի ժամանակներ են, որ եթե քննադատում ես վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ նրա թիմին (խոսքը փաստարկված քննադատության մասին է) կամ համաձայն չես վերջիններիս արտահայտած դրույթների հետ, ուրեմն դավաճան ես, ուրանում ես հերոսներին ու չես ուզում՝ Հայաստանն առաջ գնա: Թե ինչպես ու ով է գծել այդ սահմանն ու այն, կեղծ օրակարգ դարձնելով, հրամցրել մարդկանց, դժվար չէ գուշակել: Դժվար է, սակայն, համակերպվել այն մտքի հետ, որ հասարակությունը շարունակում է ինքն իրեն յուրայինների ու օտարների բաժանել:


Հասարակությունը երկփեղկելու ու քննադատողներին վատ աչքով նայելու մասին օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խոսել էր անգամ ռուսաստանաբնակ հայտնի գործարար Վարդան Թովմասյանը: Վարչապետը գործարարին խոստացել է, թե անպայման կզբաղվի խնդրով ու կքանդի ստեղծված այդ անջրպետը: Հիշեցնենք սակայն, որ նմանատիպ մի խոստում Փաշինյանը տվել էր նաև խնդրի մասին բարձրաձայնած լրագրողներին, բայց փաստն այն է, որ մարդիկ շարունակում են անխնա կերպով պիտակավորել միմյանց ու որոշել՝ ով է հայենասեր, ով՝ ազգադավ:


Մենք, հուսով եք, որ երկրի կառավարման ղեկը ստանձնածներն այս խնդրին լրջագույն ուշադրություն կդարձնեն, ու հասարակությանը հստակ կփոխանցեն, որ ժողովրդավար երկրին բնորոշ են մտքերի ազատ արտահայտումը, բազմակարծությունն ու առողջ քննադատությունը, այլապես ոչ մի արժեք չի ունենա Փաշինյանի այն միտքը, թե «ՀՀ-ում իշխանությունը մեկ ուժի է պատկանում, իսկ այդ ուժը ժողովուրդն է»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ