Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արտակ Զեյնալյան. Մենք գալու ենք ոչ միայն աշխատելու, այլև՝ աշխատեցնելու

Արտակ Զեյնալյան. Մենք գալու ենք ոչ միայն աշխատելու, այլև՝ աշխատեցնելու
11.09.2018 | 13:04

Մենք գալու ենք ոչ միայն աշխատելու, այլև՝ աշխատեցնելու, «Լույս» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։ «Մենք գալու ենք, որ մեր տան սահմանները ընդարձակենք ու ներառենք Երևանը»,-ասաց նա։ «Լույս»-ի քաղաքապետի թեկնածուն ասաց, որ Երևանը կառավարելու են արդար ձևով։ «Երևանը միայն սպառողների քաղաք չի լինելու, Երևանը լինելու է տիրոջ քաղաք»,-նշեց Ա. Զեյնալյանը:


«Լույս» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Շատ եմ ուզում, որ ընտրություններում Արտակ Զեյնալյանը, որպես մարդ, իր անցած ուղիով արժանի գնահատվի»։ Արամ Սարգսյանը նշեց, որ Արտակ Զեյնալյանն իր համար հերոսի կերպար է։
«Իրական հերոսի, ողջ հերոսի, որը 19 տարեկանում, ծնողներից թաքուն, փախավ ռազմաճակատ ու ռազմաճակատում վիրավորվելուց հետո ծնողներն իմացան»,-նշեց նա։ Նա ասաց, որ Արտակ Զեյնալյանը, բացի ոտքի վիրավորումը, այլ վնասվածքներ էլ ունի։ «Որի մասին ինքը չի խոսում, ես մի շաբաթ առաջ եմ իմացել ու չեմ խոսի, Արտակը երբեք չի շահարկել դա, որովհետև ինքը հայրենասեր մարդ է և հայրենասիրությունը ապացուցել է պատերազմի տարիներին»,-ասաց նա։


Արամ Սարգսյանն ընդգծեց, որ Արտակ Զեյնալյանը Հայաստանում հումանիզմի ու մարդասիրության լավագույն օրինակներից է։ «Արտակն արդարության մարդ է, եսասիրություն, շահամոլություն, էս բաները Արտակից շատ-շատ հեռու են»,-ասաց Արամ Սարգսյանը։ Նա կոչ արեց ձայն տալ Արտակ Զեյնալյանին, որի համար հետագայում հպարտանալու են:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ