Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում պետք է փոխվի հաջողության մոդելը, գողերը Հայաստանում այլևս տեղ չունեն

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում պետք է փոխվի հաջողության մոդելը, գողերը Հայաստանում այլևս տեղ չունեն
11.09.2018 | 13:05

Երևանի ավագանու ընտրությունները չափազանց կարևոր են, որովհետև դրանք առաջին ընտրություններն են Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո, Էրեբունիում «Իմ քայլ»-ը դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ընտրությունները ստանում են բացառիկ կարևոր քաղաքական նշանակություն, որովհետև այս ընտրություններում ժողովուրդը պետք է ընտրական տեղամասերում վերահաստատի այն հաղթանակը, որ նա տարել է Հանրապետության հրապարակում»,-ասաց Ն. Փաշինյանը։ Նա ընդգծեց՝ Հայկ Մարությանի թեկնածությունը, իր համոզմամբ, ամենաշատն է համապատասխանում այն գաղափարախոսությանը, որ այսօր գրված է Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթարշավի հիմքում։ «Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանում այլևս պետք է տեղի ունենա աշխատանքի քարոզչություն, ոչ թե պարապության քարոզչություն, Հայաստանում պետք է փոխվի հաջողության մոդելը»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մարդիկ այլևս հաջողության են հասնում իրենց տաղանդի, աշխատանքի, քրտնաջանության արդյունքում։
«Ես ուզում եմ ասել հետևյալը՝ այն ժամանակներում, երբ որ Հայկ Մարությանը պետք է ընտրեր իր հետագա կյանքի ճանապարհը, նա ոչ թե որոշեց գնալ ծանոթ-բարեկամ փնտրելու, որ իրեն մի հատ յուղոտ պաշտոն տան, նա վերցրեց տեսախցիկն ու ինքն իր համար ստեղծեց աշխատանք՝ այդ ընթացքում չունենալով որևէ բարձրաստիճան պաշտոնյա հովանավորի կարիք»,-ասաց Ն. Փաշինյանը։


ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանում հաջողության հասնելու համար պետք չէ քծնել իշխանություններին, այլ պետք է օր ու գիշեր աշխատել։
«Գողերը Հայաստանում այլևս տեղ չունեն, Հայաստանում տեղ ունեն միայն արարող մարդիկ»,-ասաց ՀՀ վարչապետը։ Նա ընդգծեց՝ Հայկ Մարությանը ոչ թե «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն է, այլ՝ ժողովրդի թեկնածուն է։

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ