Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կարապետ Ռուբինյանը՝ Սիրիա հայկական բանակի ստորաբաժանում ուղարկելու մասին

Կարապետ Ռուբինյանը՝ Սիրիա հայկական բանակի ստորաբաժանում ուղարկելու մասին
11.09.2018 | 13:06

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ոչ մի կերպ չեմ կարող կիսել վարչապետի ուրախությունը Ռուսաստանի սիրիական ավանտյուրայի մեջ Հայաստանին ներքաշելու կապակցությամբ։ Պարոն Փաշինյանը կամ հանրությանը պետք է ներկայացնի Հայաստանի այն իրական ու շատ խոշոր ձեռքբերումները, որոնք ստանալու է այդ խելակորույս ինքնազոհության դիմաց, կամ, քանի ուշ չէ, հրաժարվի այդ որոշումից։


Հ․Գ․ Եվրասիական պախան Պուտինի բարյացակամության ձեռքբերումը իր անձի հանդեպ ոչ մի կերպ չի կարող համարվել Հայաստանի ձեռքբերում»:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ