Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հուլուսի Աքար. Թե ցամաքից, թե օդից Իդլիբի վրա հարձակումները պետք է դադարեցվեն

Հուլուսի Աքար. Թե ցամաքից, թե օդից Իդլիբի վրա հարձակումները պետք է դադարեցվեն
11.09.2018 | 13:07

Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը կոչ է արել Իրանին և Ռուսաստանին դադարեցնել սիրիական Իդլիբի հրթիռակոծումն ու անհապաղ զինադադար հայտարարել: «Իդլիբի վրա հարձակումները թե ցամաքից, թե՛ օդից պետք է դադարեցվեն, պետք է զինադադար ապահովվի», - ասել է Աքարը։


Զինադադարի առաջարկով հանդես էր եկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թեհրանում ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթաժողովի ժամանակ։ Էրդողանի առաջարկին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր․ «Իհարկե, լավ կլիներ, եթե զինադադար լիներ։ Սակայն այս հարցում «Ջեբհաթ ան Նուսրա» կամ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փոխարեն կարծիք հայտնել չենք կարող այստեղ»։

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ