Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հազիվ էլ այդքանը` համաձայնագիր 6 ուսանողի համար

Հազիվ էլ այդքանը` համաձայնագիր 6 ուսանողի համար
11.09.2018 | 13:08

Աժ-ում առաջին ընթերցմամբ ընդունումից հետո այսօր քննարկման ներկայացրվեց «ՀՀ կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ համաձայնագրով ճանաչում են կրթության բոլոր մակարդակների ավարտական վկայականները, վկայագրերը, դիպլոմները: «Կողմերը կրթության և գիտության ոլորտում ակտիվ համագործակցության նպատակով ստանձնում են մի շարք պարտավորություններ»,-ասաց նա: Նա նշեց, որ հիմա Հայստանում սովորում է Տաջիկստանից 6 ուսանող:

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ