Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մեր գրադարանից» մինչև «Իմ երազանքի գրադարանը»

«Մեր գրադարանից» մինչև «Իմ երազանքի գրադարանը»
11.09.2018 | 18:02

ՀՀ մշակույթի նախարարությունը և «Մարդ կարդացող /Homօ Լegens»` ընթերցանության խրախուսման նախագիծը հայտարարում են «Մեր գրադարանը» խորագրով էսսեների մրցույթ: Էսսեների թեմատիկ-պայմանական վերնագրերն են՝ «Գրադարան՝ իմ սեր», Իմ երազանքի գրադարանը», Կյանքը գրադարանի պատուհանից», «Գրադարանավարի խորհրդով»: Էսսեները գնահատելու է գրադարանավարներից, գրողներից, գրականագետներից կազմված ժյուրին:

Մրցույթը նպատակ ունի խթանել գրադարան-ընթերցող կապը, հայտնաբերել ընթերցասեր մարդկանց, ներկայացնել ու արժևորել գրադարանավարների աշխատանքը: Էսսեներում ներկայացված գաղափարները կարող են հիմք դառնալ գրադարանների զարգացման նոր ծրագրերի մշակում: Միաժամանակ գրադարանը կհամալրվի նոր գրքերով. մրցանակակիրները ստացած գումարի 60 տոկոսով պետք է ձեռք բերեն նոր հրատարակված գրքեր և նվիրեն իրենց սիրելի գրադարանին:


Դիտվել է՝ 1531

Մեկնաբանություններ