«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսված հեռախոսազրույցն իրականում իր և Խաչատրյանի մասնակցությամբ է

Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսված հեռախոսազրույցն իրականում իր և Խաչատրյանի մասնակցությամբ է
11.09.2018 | 22:43

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատում է՝ համացանցում տարածված ձայնագրությունում զրուցում են ինքն ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։ «Խոսակցությունն իրականում մեր մասնակցությամբ է, և շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը։ Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն և կպարզվի ձայնագրության աղբյուրը և թե ով է ձայնագրել։ Եթե չեմ սխալվում դատախազությունում արդեն հարուցված է քրեական գործ», - ասաց Վանեցյանը։ ԱԱԾ տնօրենը նշեց՝ խոսակցությունը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի հայտնի վճիռը կայացնելու օրը։ «Ուզում եմ ասել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջև կանգնած էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր 100 տոկոս համոզված լինել, որ այդ գործում որևէ թերացում և թերություն չկա։ Նման քննարկում իմ և պարոն Խաչատրյանի միջև կայացել է, և եղել է զուտ իրավաբանական քննարկում, - ասաց Վանեցյանը՝ շարունակելով. - այն պայքարը, որ մենք սկսել ենք, դա շարունակելու ենք, և մեզ չի խանգարելու ոչ մի բան, որևէ խոչընդոտ չի կարող խանգարել սկսած գործում»։


ԱԱԾ տնօրենը նշեց, որ երկու կառույց կա, ՀՔԾ և ԱԱԾ, որոնք վերջին շրջանում ստանձնել են անօրինականությունը արմատախիլ անելու դերը: Հասարակությունը դրական է ընդունել իրենց աշխատանքը:
«3.5-4 ամսվա ընթացքում այնքան գործ ենք արել, որ վերջին 10-20 տարվա ընթացքում իրավապահ մարմինները չեն իրականացրել», - ասաց Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենը հայտարարեց՝ կառչած չէ իր պաշտոնից և, երբ հասարակությունը հրաժարականի պահանջ ներկայացնի, հրաժարական կտա։ «Ես կառչած չեմ պաշտոնից, բայց կարծում եմ, որ շատ գործեր ունեմ անելու, որ վայրկյանին հասարակությունը հրաժարականի պահանջ ներկայացնի, հրաժարական կտամ», - ասաց Վանեցյանը։ Նույն պատասխանը տվեց նաև Սասուն Խաչատրյանը՝ հանրային պահանջի դեպքում հրաժարական կտա:
Այսօր համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են Մարտի 1-ի գործը:


Գաղտնալսման մեջ խոսվում է, որ դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել:

Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ