USD487.96
EUR549.93
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Նիկոլ Փաշինյան․ Մենք շանտաժի չենք տրվելու

Նիկոլ Փաշինյան․ Մենք շանտաժի չենք տրվելու
11.09.2018 | 22:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանել է անանուն աղբյուրի տարածած հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունը, որում ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը քննարկում են Մարտի 1-ի գործը: Գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում է, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել է ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել: Նշելով, որ ձայնագրության հետ կապված իր մոտ է հրավիրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և նրան հանձնարարել հանդես գալ մամուլի ասուլիսով, վարչապետը փաստել է, որ՝ «ըստ էության տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում»: Փաշինյանը իր ուղիղ եթերի զգալի մասը նվիրել է գաղտնալսման այն հատվածին, որը վերաբերում է դատավորի զանգին:


«Ես դեռևս օգոստոսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել եմ, որ ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, Մարտի 1-ի գործը բացահայտված է և տարբերակ չկա՝ բոլոր մարդասպանները պիտի կանգնեն դատարանի առաջ, - փաստել է վարչապետը՝ շարունակելով, -և ես՝ դեռ վարչապետ ընտրվելուց հետո բա՞ն եմ թաքցրել ձեզանից: Ասել եմ՝ մինչև օրս դատավորները զանգում են, խաբար են ուղարկում, թե ի՞նչ անենք՝ էս մի հարցը ո՞նց որոշենք, էն մի հարցը ո՞նց որոշենք: Դրանում ոչ մի գաղտնիք չկա: Եվ ես ասել եմ, որ հրաժարվում եմ դատական համակարգին տալ հրահանգներ»:


Փաշինյանը նաև կարծիք է հայտնել, որ գաղտնալսման հեղինակները նախկին «մանր ու մեծ չինովնիկներն» են: «Այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ՝ զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել և նրանք ուզում են այդ պրոցեսը կասեցնել՝ գաղտնալսումներով, ինչ-որ բաներ անելով», - նշել է վարչապետը ու խոստացել՝ «Մենք շանտաժի չենք տրվելու, Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ, թալանվածը պետք է վերադարձվի»:

Դիտվել է՝ 316

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao