Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԳ նախարար․ Սիրիայում հայ մասնագետները գործելու են բացառապես «անվտանգության հումանիտար կոնտեքստում»

ԱԳ նախարար․ Սիրիայում հայ մասնագետները գործելու են բացառապես «անվտանգության հումանիտար կոնտեքստում»
11.09.2018 | 22:46

«Սիրիայում բնակվող հայերի անվտանգության խնդիրը մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է»` ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցից հետո հայտարարությանը, թե Հայաստանը առաջիկայում Սիրիայում մարդասիրական առաքելություն կիրականացնի։ «Այդ տրամաբանությամբ է, որ մենք գործում ենք և աշխատում ենք նաև մեր գործընկերների հետ: Գիտեք, որ այս հարցում նախկինում ևս Ռուսաստանի Դաշնությունը օգտակար է եղել, որպեսզի մենք կարողանանք ֆիզիկապես հասցնել հումանիտար օգնությունը այնտեղ: Այս դեպքում ևս մենք աշխատելու ենք միասին, որ կարողանանք տեղում մեր ներդրումը ունենալ խիստ անվտանգության հումանիտար կոնտեքստում», - ասաց Մնացականյանը:


ԱԳ նախարարն անդրադարձավ նաև իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ առաջիկայում նախատեսված հանդիպմանը՝ նշելով, որ ժամկետի վերաբերյալ հայտարարություն կանի ադրբեջանական կողմի հետ համաձայնեցված եղանակով․ «Ես փորձում են լինել շատ կոռեկտ այդ հարցում և հայտարարությունները անել համաձայնեցված ձևով․․․ Մենք արդեն խոսել ենք նրա մասին, որ մենք ներգրավված ենք բանակցային գործընթացում, որ մենք արտահայտել ենք մեր հավատարմությունը այդ գործընթացին և խաղաղ բանակցություններին»:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ