Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՔԾ-ն ստուգում է Միքայել Հարությունյանի՝ 2002-ից ՌԴ քաղաքացի լինելու տեղեկատվությունը

ՀՔԾ-ն ստուգում է Միքայել Հարությունյանի՝ 2002-ից ՌԴ քաղաքացի լինելու տեղեկատվությունը
11.09.2018 | 22:49

Հատուկ քննչական ծառայությունը ստուգում է տեղեկատվությունը, թե ինչպես է «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ, ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը 2002-ից հանդիսացել ՌԴ քաղաքացի։ Օգոստոսի 31-ին «Ինտերֆաքսը», հղում անելով անանուն աղբյուրին, հաղորդել էր, որ Ռուսաստանը մերժել է հայկական կողմին հանձնել «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող, միջազգային հետախուզման մեջ գտնվող՝ ՀՀ ՊՆնախկին նախարար Միքայել Հարությունյանին։

Ըստ «Ինտերֆաքս»-ի, ռուսական կողմը նշել էր, որ 2002 -ից Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, իսկ ՌԴ Սահմանադրությամբ՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ երկրի, այդ թվում՝ քրեական հետապնդման ենթարկվելու պարագայում: Սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստան դադարեցրել է իր տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ