Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տրանսպորտի նախարարը «Վրացական երկաթուղու» տնօրենի հետ քննարկել է հացահատիկային բեռների՝ ցամաքային փոխադրման արգելքի հարցը

Տրանսպորտի նախարարը «Վրացական երկաթուղու» տնօրենի հետ քննարկել է հացահատիկային բեռների՝ ցամաքային փոխադրման արգելքի հարցը
11.09.2018 | 22:54

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է «Վրացական երկաթուղու» տնօրեն Դավիթ Փերաձեի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոյի և հացահատիկի ներկրմամբ զբաղվող 2 հայ գործարարների հետ: Առանցքային թեման Վրաստանի տարածքով ցորենի և հացահատիկային այլ կուլտուրաների՝ դեպի Հայաստան ցամաքային ճանապարհով բեռնափոխադրման արգելքն էր:


Դավիթ Փերաձեի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը սրանով մի քանի խնդիր է լուծում՝ ճանապարհների բեռնաթափում, անցակետերում հերթերի նվազեցում և էկոլոգիական: Սեպտեմբերի 15-ից արգելքն ուժի մեջ է մտնելու: Որպես արձագանք այս իրավիճակին՝ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում սեպտեմբերի 1-ից Փոթիի նավահանգիստ - Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նախկինում գործող սակագների համեմատ նվազել են 52%-ով: Ընդ որում՝ այս զեղչը գործում է 150 հազար տոննա երաշխավորված ծավալով բեռների փոխադրման դեպքում: Փոխադրողները, սակայն, պնդում են, որ չնայած զեղչին՝ բեռի փոխադրման արժեքը միևնույն է կբարձրանա, ինչն էլ թանկացումների կբերի:
Փոխադրողների անունից Աշոտ Հակոբյանն առաջարկեց գոնե 1-1.5 ամսով հետաձգել արգելքի կիրառումը, որ տնտեսվարողները հասցնեն ավարտել իրենց ընթացիկ պայմանագրերը և պատրաստվեն փոխադրման նոր կանոններով աշխատանքին: Նախարարը նաև խնդրեց պարզաբանել՝ արգելքի տակ մտնու՞մ են սերմացու բեռները ևս: Նրա խոսքով՝ այս հարցը անհրաժեշտ է դիտարկել առանձին, որովհետև տարեկան Վրաստանով Հայաստան է բերվում ընդամենը 500 տոննա սերմացու: Կողմերը քննարկեցին արգելքի հետ կապված այլ ռիսկեր, «Վրացական երկաթուղու» տնօրենը խոստացավ բարձրացված հարցերը ներկայացնել Վրաստանի վարչապետին:

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ