Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱԱԾ տնօրեն. Եթե էլի ձայնագրություններ կան՝ թող հրապարակեն, ցանկացած բառիս համար կարող եմ պատասխան տալ

ԱԱԾ տնօրեն. Եթե էլի ձայնագրություններ կան՝ թող հրապարակեն, ցանկացած բառիս համար կարող եմ պատասխան տալ
11.09.2018 | 22:55

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ իր ու ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ ձայնագրության ցանկացած բառի համար կարող է պատասխան տալ: «Ցանկացած բառիս համար կարող եմ պատասխան տալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ տնօրենը:

Նա ընդգծեց՝ ինքն ու ՀՔԾ պետը ոչ միայն գործընկերներ են, այլև՝ ընկերներ ու հեռախոսով շատ բաներից են խոսում ու շատ հաճախ. «Այն, ինչ որ անում ենք, անում ենք օրենքի շրջանակներում»,-ասաց ԱԱԾ տնօրենը: Նա կոչ արեց՝ եթե էլի ձայնագրություններ կան՝ թող հրապարակեն:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ