Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԱԾ տնօրենը հրաժարական կտա միայն մի դեպքում

ԱԱԾ տնօրենը հրաժարական կտա միայն մի դեպքում
11.09.2018 | 22:56

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատարատ է հրաժարական տալ միայն մի դեպքում: «Ես կառչած չեմ այս պաշտոնին, ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում եմ մեծ պատասխանատվությամբ ու կարծում եմ շատ գործ ունեմ անելու, բայց երբ հասարակությունը, վարչապետը կներկայացնեն պահանջ, ես հրաժարական կտամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Արթուր Վանեցյանն ասաց, որ իր ու ՀՔԾ պետի մասնակցությամբ ձայնագրության տարածումը հիմնականում նպատակ ունի թուլացնել իրենց: «Որ այն գործը, որը սկսել ենք՝ թողնենք կիսատ, անփոխարինելի մարդիկ չկան, բայց մենք ենք այս գործը սկսել ու ունենք կամք, որ գործը հասցնենք ավարտին»,-նշեց ԱԱԾ տնօրենը:
Նա ընդգծեց՝ իր համար հանելուկ է, թե ինչպես են ձայնագրել ԱԱԾ տնօրենին:
«Իմ համար հանելուկ է, քննություն կիրականացվի, եթե ԱԱԾ-ի ներսում է արվել, շատ ցավալի է»,-նշեց Ա. Վանեցյանը:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ