Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Արմեն Աշոտյան. Ձայնագրությունը հաստատեց օդում կախված լուրերը

Արմեն Աշոտյան. Ձայնագրությունը հաստատեց օդում կախված լուրերը
11.09.2018 | 22:58

Փաստորեն ձայնագրությունը հաստատեց օդում կախված այն լուրերը, որ դատական համակարգը քաղաքականացված է ու կատարում է քաղաքական պատվեր, ու այն ուղղորդում է վարչապետն անձամբ` ԱԺ հայտարարությունների ժամին նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսմանը: Աշոտյանը նշեց, որ իր համար զարմանալի է ՀՔԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ համատեղ ասուլիսում հայտարարությանը, որ իրենց խոսակցությունը մասնավոր զրույց է եղել: «Այն, որ դատավորներին զանգում ու ասում են՝ սրան-նրան ձերբակալեք, սրան-նրանը իմ խոսքերը չեն, ու դա ասվում է՝ մասնավոր զրույց է:

Այստեղ ՀԱԿ-ի ասած՝ ռեժիմը խուճապի մեջ է: Փորձում են սենսացիաներ բարձրաձայնել, բայց անգամ եթե Քենեդու սպանողի անունը տրվեր, չի ստացվելու թեմայից շեղել, այլ հարց է նաև՝ որքանով է նախաքննության գաղտնիքը խախտվել»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ վարչապետը դարձել է կոռուպցիայի դրոշակակիրն ու քավորը: Ըստ Աշոտյանի՝ գործող իշխանությունները ցանկացած գործողություն հիմնավորում են որպես կոռուպցիայի դեմ պայքար: «Ասում ենք՝ Մոսկվայի հետ հարաբերությունները լավ չեն, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք՝ ներդրումները նվազել են, ասում են՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք՝ Սևանի հետ կապված խնդիր կա, ասում են՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում»,-թվարկեց նա:


Արմեն Աշոտյանը կոչ արեց բոլոր խմբակցություններին օգտվել Սահմանադրության ընձեռած հնարավորությունից և հրավիրել հրատապ քննարկում այս թեմայով, ձևավորել քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի ամեն ինչ՝ գաղտնալսման բացահայտումից սկսած մինչ վարչապետի միջամտությունը իրավական գործընթացներին:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ