Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արթուր Վանեցյանն ասել է, թե ով կարող էր գաղտնալսել իրեն

Արթուր Վանեցյանն ասել է, թե ով կարող էր գաղտնալսել իրեն
11.09.2018 | 23:00

Արթուր Վանեցյանը դեռ չգիտի, թե ով և ինչպես է իրականցրել գաղտնալսումը: «Գաղտնալսելու տեխնիկական հնարավորություն ունի ԱԱԾ-ն, չեմ կարծում, որ մեր կառույցում կան դավաճաններ, որոնք կարող են գաղտնալսել իրենց ղեկավարին: Քանի որ խոսում ենք շատ մեծ փողերով մարդկանց մասին, չեմ բացառում, որ նրանք էլ կարող էին անել», այսօր ասուլիսում հայտարարել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, մեկնաբանելով իր եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումը:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ