«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԱԱԾ տնօրենը՝ հնարավոր վտանգների մասին

ԱԱԾ տնօրենը՝ հնարավոր վտանգների մասին
11.09.2018 | 23:12

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, մեկնաբանելով իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը, հայտարարեց, որ իրենք գործ ունեն լուրջ հանցագործությունների բացահայտման և այնպիսի մարդկանց հետ, ովքեր պատրաստ են գնալ ամեն քայլի:

«Վտանգները տեսանելի են և շատ մտահոգիչ: Եթե որևէ մեկին թվում է, որ ես կամ Խաչատրյանը ցանկանում ենք թիկնազորի ուղեկցությամբ շրջել և դրանից մենք ինքնահաստատվում ենք, չարաչար սխալվում են: Ես չեմ ուզում թիկնազորով շրջել, չգնալ որևէ տեղ ընտանիքիս, ընկերներիս հետ, բայց վերջին շրջանում, ցավոք սրտի, չեմ կարողանում այդ ամենն անել: Անգամ իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց և շփվել իրենց հասակակիցների ու ընկերների հետ»,- ասաց Վանեցյանը: Նրա համոզմամբ՝ իր և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման նպատակն է շեղել իրենց բռնած ճանապարհից:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ