ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Արմեն Աշոտյանը ԱԺ խմբակցություններին առաջարկում է ստեղծել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հարցով քննիչ հանձնաժողով

Արմեն Աշոտյանը ԱԺ խմբակցություններին առաջարկում է ստեղծել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հարցով քննիչ հանձնաժողով
12.09.2018 | 12:42

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման հարցը քննարկելու համար խմբակցություններին առաջարկում է ստեղծել քննիչ հանձնաժողով:

«ԱԺ խմբակցություններին առաջարկում եմ Սահմանադրության 105 հոդվածից օգտվելով հրավիրել հրատապ թեմայով քննարկում՝ հրապարակված ձայնագրության վերաբերյալ: Կամ 108 հոդվածով ստեղծել քննիչ հանձնաժողով և քննարկել ամեն ինչ՝ սկսած նրանից, թե ինչպես է ձայնագրվել դա»,- առաջարկեց Աշոտյանը:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ