Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սենսացիոն հայտարարություն ՀՔԾ պետից

Սենսացիոն հայտարարություն ՀՔԾ պետից
12.09.2018 | 12:43

Բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին, բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ: Ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները ինքնաձիգից կրակել են Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, երբ պատշգամբներից մեկից վառվող շիշ է նետվել` երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: 0038 գաղտնի հրամանից հետո որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողներ: Այդ ընթացքում սահմանում գտնվող զինվորները առանց հերթափոխի են ծառայել, հետևանքը եղել է դիվերսիա, ազդել է բանակի մարտունակության վրա:


Խաչատրյանն ասել է, որ ամենախայտառակը՝ նախկին պաշտոնյաների կողմից զինվորներին վարձկան սարքելն է: Օլիգարխների կողմից փետրվարի 23-ից մարտի 7-8-ը բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, որ պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, քաղաքական նկրտումները:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ