Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը որակում է դավադրություն պետականության նկատմամբ

Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը որակում է դավադրություն պետականության նկատմամբ
12.09.2018 | 12:44

«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին մասնակցող Նիկոլ Փաշինյանը իր ելույթում «դավադրություն և Հայաստանի Հանրապետության պետականության նկատմամբ հանցագործություն» որակեց ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումների հրապարակումը: Նա հանձնարարել է ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը «հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության»:


Քարոզարշավի իր ելույթում Փաշինյանը նաև հայտարարեց․ «Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք որոշել եք մարտահրավեր նետել Հայաստանի ժողովրդին: Դե մարտահրավերը տեսեք: Մենք ունենք Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն և ես պահանջում եմ երկու ծառայություններից երկու ժամվա ընթացքում կարգուկանոն հաստատել ամբողջ հանրապետության տարածքում»:

Դիտվել է՝ 333

Մեկնաբանություններ