Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նաիրա Զոհրաբյան. Ամենավտանգավորը և ամենակործանարարը «մեր դեմ խաղ չկա» բանաձևն է

Նաիրա Զոհրաբյան. Ամենավտանգավորը և ամենակործանարարը «մեր դեմ խաղ չկա» բանաձևն է
12.09.2018 | 12:46

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը մի քանի անգամ անուղղակիորեն անդրադարձավ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտնի ելույթին, որտեղ նա խոսել էր «սևերի ու սպիտակների» մասին, հայտարարել էր՝ «մեր դեմ խաղ չկա»:


«Ամենավտանգավոր և ամենակործանարար բանը «մեր դեմ խաղ չկա» բանաձևն է», - հայտարարեց Զոհրաբյանը: Նա նշեց, որ ներդրողները չեն գա մի երկիր, որտեղ անընդհատ հեղափոխականներ և հակահեղափոխականներ են որոնվում:


Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ Երևանի խնդիրներին՝ վերելակների հարց, տրանսպորտի հարց, աղբահանության հարց, և ասաց, որ իրենց ընտրվելու դեպքում բոլոր այդ հարցերը կլուծվեն, արդեն կան կոնկրետ ներդրողներ: «Լուծումներ ներկայացնելուց բացի մենք ներկայացնում ենք կոնկրետ ներդրողների՝ կոնկրետ ներդրումային ծրագրերով», - նշեց նա:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ