Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Մեզ այս ընտրություններում անհրաժեշտ է հակահեղափոխության անվերապահ կապիտուլյացիա

Նիկոլ Փաշինյան. Մեզ այս ընտրություններում անհրաժեշտ է հակահեղափոխության անվերապահ կապիտուլյացիա
12.09.2018 | 12:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ Երևանի քաղաքապետի ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են։
Երեկ Դավիթաշենում քարոզարշավի ժամանակ վարչապետը հայտարարեց՝ բազմաթիվ ուժեր, որոնք այսօր ներկայանում են հեղափոխության դաշնակից, իր ընկեր ու աջակից, «խաղեր են տվել և խաղեր են տալիս հակահեղափոխության հետ»։ «Պլատոնն իմ ընկերն է, ասում է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Բազմաթիվ ուժեր, որոնք ներկայանում են էսօր որպես հեղափոխության դաշնակից, իմ դաշնակից, նույնիսկ իմ ընկեր, նույնիսկ ինձ աջակից, նույնիսկ իբր անունը կոալիցիա են դնում, այո, դրանք խաղեր են տվել և խաղեր են տալիս հակահեղափոխության հետ։ Ձայն չտալ հակահեղափոխությանը, ոչ մի ձայն», - հայտարարեց վարչապետը՝ նշելով, որ իրենց այս ընտրություններում անհրաժեշտ է հակահեղափոխության անվերապահ կապիտուլյացիա։

«Մեզ այս ընտրություններում ուղղակի հաղթանակ չէ, որ անհրաժեշտ է, մեզ այս ընտրություններում անհրաժեշտ է անվերապահ, կատարյալ, անքննելի մեծամասնությամբ հաղթանակ։ Մեզ այս ընտրություններում անհրաժեշտ է հակահեղափոխության անվերապահ կապիտուլացիա», - ասաց Փաշինյանը։

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ