ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Արամ Օրբելյան. Հույս ունեի, որ ձայնագրությունից հետո երկուսն էլ պետք է հրաժարական տային

Արամ Օրբելյան. Հույս ունեի, որ ձայնագրությունից հետո երկուսն էլ պետք է հրաժարական տային
12.09.2018 | 12:48

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները շուտով հանդես կգան հայտարարությամբ՝ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի ձայնագրության վերաբերյալ` ասել է փաստաբան Արամ Օրբելյանը:

«Բավականին պրոբլեմատիկ ու խնդրահարույց ձայնագրություն է: Ես հույս ունեի, որ նման ձայնագրությունից հետո երկուսն էլ պետք է հարաժարական տային, կամ երկուսի պաշտոնավարումը ժամանավորապես կասեցվեր մինչև ծառայողական քննությունը կպարզի հանգամանքները: Բայց տեսնենք ինչ զարգացումներ կունենա, որովհետև նման մոտեցումով քրեական գործ վարելը ընդունելի չէ: Առայժմ զերծ կմնանք որևէ գնահատական հնչեցնելուց», - ասել է Օրբելյանը:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ