USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Տիգրան Աթանեսյան. Առանց հիմքի որևէ մեկին չեն կարող «պառկացնել ասֆալտին»

Տիգրան Աթանեսյան. Առանց հիմքի որևէ մեկին չեն կարող «պառկացնել ասֆալտին»
12.09.2018 | 12:49

«Իմ քայլը» դաշինքի՝ Դավթաշեն վարչական շրջանում անցկացվող հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր ոստիկանապետին ու ԱԱԾ պետին «ռեյդեր իրականացնելով» զինաթափել ապօրինի զինված խմբավորումները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանը ասել է, որ առանց հիմքի որևէ մեկին չեն կարող «պառկացնել»: «Ռեյդ հասկացություն օպերատիվ հետախուզական և հետաքննական գործունեության մեջ չկա, դա մնացել է 90-ականների սկզբից, երբ ոստիկանությունը ինչ որ բաներ էր կազմակերպում զինաթափելու «ֆիդայական խմբերին»:

Ինչ վերաբերում էր պառկացնել ասֆալտին դա երևի հուզական արտահայտություն էր քաղաքական, հռետորական հրապարակային ոճի, բնականաբար, դա նույնպես գոյություն չունի. դա հատուկ ֆիզիկական ուժի գործադրում է, երբ ձերբակալվող անձից ակնկալվում է ինչ-որ վտանգավոր դիմադրություն», - ասել է փաստաբանը:

Դիտվել է՝ 347

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao