«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Փաշինյանը՝ Քոչարյանին

Փաշինյանը՝ Քոչարյանին
12.09.2018 | 12:52

ՀՀ-ում, երբ վարչապետին ենթակա մարմինն իրականացնում է ձերբակալություն, որը կարող է քաղաքական և հանրային հնչեղություն ունենալ, քաղաքական պատասխանատվությունն իմ վրա է ու ես պետք է կրեմ այդ քաղաքական պատասխանատվությունը, «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ոչ Ռոբերտ Քոչարյանն եմ, ոչ Սերժ Սարգսյանը, որ գնամ քննիչների և ոստիկանների թիկունքում թաքնվեմ, և այո, ասում եմ՝ մինչև այժմ Հայաստանում տեղի ունեցած հանրային հնչողություն ունեցող բոլոր ձերբակալությունների պատասխանտվությունը վերցնում եմ իմ վրա։ Այո, ես եմ դրանց քաղաքական պատասխանատուն, որովհետև այդ մանդատը դուք եք ինձ տվել», - նշեց նա: Փաշինյանն անդրադարձավ Մարտի 1-ի դեպքերին՝ նշելով, որ իրականում 2008 փետրվարի 23-ին է հայտարարվել արտակարգ դրություն.
«Արտակարգ դրությունը ոչ թե 2008-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերն է հայտարարվել, այլ 2008-ի փետրվարի 23-ին և դա ապացուցված է, դրա համար կան անհրաժեշտ փաստեր: Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանի զորքերը հանել, բերել է սեփական ժողովրդին օկուպացնելու, և դա ապացուցված է: Այս ընթացքում մեր երեխեքին խրամատներում փոխող չի եղել: Նրանք, որ 14 օր պիտի մնային, շատ ավելի երկար են մնացել և մեր սահմանը եղել է անպաշպան, երևի Ալիևի հետ պայմանավորվել էր, թող մեր ժողովրդին կոտրեն, դու մեր վրա չհարձակվես: Բա հակառակ դեպքում, ո՞ր ուղեղով մարդը զորքը կառնի, սահմանից կբերի մայրաքաղաքի կենտրոն, ո՞վ է նա, եթե ոչ քրեական հանցագործ, եթե ոչ հայրենիքի դավաճան», - նշեց նա: Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ իշխանության զավթման համար պատասխանատվության պիտի ենթարկվեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ